Հասարակական

Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր և տուժածներ

2 րոպեի ընթերցում

Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով կան զոհեր և տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 29-ին, ժամը 10։04-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 28-րդ կմ-ին՝ Սառնակունք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Zafira» (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1972 թ.) և «Nissan Sunny» (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1971 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Nissan Sunny»-ի վարորդըտեղում մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ա․ Հ․-ի դին, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային,հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Փրկարարները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Հ․ Բ․-ին (ծնված 1975 թ.), «Nissan Sunny» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Մ․-ին (ծնված 1978 թ․), Կ․ Հ․-ին (ծնված 2005 թ․) և Ն․ Հ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա․ Բ․-ի և Հ․Բ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա․ Մ․-ի և Կ․ Հ․-ի առողջական վիճակը՝ ծանր․ Ն․ Հ․-ն մահացել է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում