Քաղաքականություն

Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին է ներկայացրել ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը

1 րոպեի ընթերցում

Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալին է ներկայացրել ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 27-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը: Գեներալ-լեյտենանտ Կալոևը Արշակ Կարապետյանին զեկուցել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ օպերատիվ ծավալման պլանավորման խնդիրների վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել ՀԱՊԿ շրջանակներում որոշումների կայացման և հավաքական ուժերի կիրառման մեխանիզմների կատարելագործման շուրջ։

ՀՀ այցի շրջանակներում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի առաջին տեղակալը ծանոթացել է նաև ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված հայկական ստորաբաժանումների մարտական պատրաստությանն առնչվող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում