Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՔՊ պատգամավորին հավաստիացրել են, որ Կապան-Գորիս ճանապարհը մինչև երեկո կբացվի

ՔՊ պատգամավորին հավաստիացրել են, որ Կապան-Գորիս ճանապարհը մինչև երեկո 
կբացվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինուժի կողմից փակված Կապան-Գորիս միջպետական ճանապարհը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի տեղեկություններով, մինչև երեկո կբացվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրեց, որ այս պահին եռակողմ բանակցություններ են ընթանում այդ հարցի շուրջ:

«Ինձ հավաստիացրել են, որ մինչև երեկո ճանապարհը բաց կլինի», - հաղորդեց խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը՝ հավելելով, որ առայժմ այլ տեղեկություններ չկան: 

Պատգամավորը նաև ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե նշված տարածքի հարակից գյուղերի բնակչությանը տարհանում են:

«Երեկ երեկոյան տարհանել են ճանապարհին գտնված մեքենաները: Բայց մամուլը գրել է, որ հարակից գյուղերի բնակչությանն են տարհանում: Ես դա հերքել եմ», - ասաց Ղահրամանյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Ըստ ԱԱԾ հաղորդագրության` նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են և աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը:

ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում հավաստիացրել է, որ քաղաքացիների հետ կապված որևէ խնդիր չկա: Նրա խոսքով՝ տարհանվել են Կապան-Գորիս ճանապարհի հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատար, մարդատար, ինչպես ՀՀ, այնպես էլ արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]