Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Փաշինյանն առաջնահերթ օրակարգերի սպասարկման շուրջ համագործակցության ձեռք է մեկնում ընդդիմությանը

Փաշինյանն առաջնահերթ օրակարգերի սպասարկման շուրջ համագործակցության ձեռք 
է մեկնում ընդդիմությանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ շեշտելով, որ այդ մարտահրավերները բացառապես արտաքին մարտահրավերներ են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում ունեցած ելույթում:

«Մենք չունենք ոչ մի ներքին մարտահրավեր: Մեր բոլոր մարտահրավերներն արտաքին են, և մենք պետք է կոնսոլիդացնենք մեր հանրությանը խաղաղության օրակարգի շուրջ, պետք է զարգացնենք այդ օրակարգը, պետք է կարողանանք պաշտպանել այդ օրակարգը և այս օրակարգի տրամաբանությամբ պետք է ապահովենք Հայաստանի կայուն զարգացումը, Հայաստանի և Արցախի անվտանգությունը և քաղաքացիների երջանկությունը: Սա այն մանդատն է, որ ժողովուրդը տվել է մեզ, և մենք այս մանդատը պարտավոր ենք իրագործել»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ատելության խոսքից, արժանապատվությունը նվաստացնող և վիրավորական խոսույթից զերծ միջավայրի ձևավորումը և այդ միջավայրում ՀՀ զարգացման օրակարգը սպասարկելը, այդ օրակարգի շուրջ ազգային միասնություն ձևավորելը և ժողովրդի ու պետության լավագույն ներուժն այս օրակարգի շուրջ համախմբելը կառավարության համար կարևոր առաջնայնություն է: «Եվ ես կրկին այս օրակարգի սպասարկման շուրջ ուզում եմ համագործակցության ձեռք մեկնել խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերին»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ իրենք  կլինեն համագործակցային այնտեղ, որտեղ կա համագործակցության հնարավորություն,  կլինեն ծայրահեղ համբերատար բոլոր այն կետերում, որտեղ չկա համագործակցության հնարավորություն, կլինեն ծայրահեղ համբերատար սադրանքի միջավայրում և մթնոլորտում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]