Քաղաքականություն

Կառավարության ծրագիրը չի պատասխանում ՀՀ-ի և Արցախի առաջ կանգնած անորոշություններին. Օհանյան

1 րոպեի ընթերցում

Կառավարության ծրագիրը չի պատասխանում ՀՀ-ի և Արցախի առաջ կանգնած անորոշություններին. Օհանյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության ծրագիրը չի պատասխանում Հայաստանի և Արցախի առաջ կանգնած և ահագնացող անորոշություններին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց «Հայաստան» դաշինք խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Մենք մերժում ենք պարտվողի հոգեբանությունը` Ադրբեջանի հետ ժամանակավրեպ և առանց հիմքերի խաղաղության խաբկանքի մեջ մտնելը: Իհարկե, կողմ ենք տարանցիկ դերակատարության հետ` այն առաջին անգամ այստեղ չէ, որ հնչում է, բայց միայն ու միայն մեր ազգային և պետական շահերից բխած խելամիտ լուծումներով: Այս պահին ճանապարհների ապաշրջափակումը Հայաստանի և Արցախի համար բերելու է խորը շրջափակման, ինչպես տեսնում ենք ռազմավարական ճանապարհները Ադրբեջանին ժամանակավրեպ հանձնելու դեպքում, ինչպիսի իրավիճակ է բերել նույն Կապանում»,- նշեց Օհանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում