Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանը մանրամասներ է պատմել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից

Արծվիկ Մինասյանը մանրամասներ է պատմել ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած 
միջադեպից

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մանրամասներ է հայտնել ԱԺ նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև գրանցված միջադեպից:

Լրագրողների հետ զրույցում պատգամավորը նշեց, որ միջադեպի ընթացքում ինքը հարվածներ է ստացել ոտքերին, ճակատին, պատռվել է վերնաշապիկը: Նա պնդեց, որ իրեն հարվածներ են հասցրել ԱԺ-ի անվտանգությունն ապահովող պետական պահպանության ծառայության պետը և ծառայության մի խումբ աշխատակիցներ:

Նա հայտնեց, որ պատրաստվում է տեղի ունեցածին իրավական ընթացք տալ: «Ես հիմա այս հարցազրույցից հետո, երբ  մտնեմ նիստերի դահլիճ, իմ հարցի ժամանակ խոսելու եմ այս մասին»,- նշեց Մինասյանը:

Հարցին՝ իշխանական խմբակցության պատգամավորները փորձե՞լ են միջամտել միջադեպին, Մինասյանն ասաց, որ այն հատվածում, որտեղ ինքն է եղել, իշխանական խմբակցության պատգամավորների չի տեսել:

Ազգային ժողովի նիստերի դահլիճում օգոստոսի 24-ի նիստի ընթացքում քաշքշուկ է տեղի ունեցել  անվտանգության աշխատակիցների և ընդդիմադիր պատգամավորների միջև, այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին: Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների էր հրավիրել պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու համար և նիստն ընդմիջել 20 րոպեով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am