Քաղաքականություն

ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև

1 րոպեի ընթերցում

ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել պատգամավորների և անվտանգության աշխատակիցների միջև

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նիստերի դահլիճում քաշքշուկ է տեղի ունեցել անվտանգության աշխատակիցների և ընդդիմադիր պատգամավորների միջև, այն բանից հետո, երբ անվտանգության աշխատակիցները փորձել են դահլիճից հեռացնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Armlur.am կայքում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են մի խումբ ընդդիմադիր պատգամավորներ և անվտանգության աշխատակիցներ քաշքշում միմյանց:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անվտանգության աշխատակիցների էր հրավիրել պատգամավոր Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացնելու համար և նիստն ընդմիջել 20 րոպեով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում