Քաղաքականություն

44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանումը հանրային հստակ և աներկբա պահանջ է. Վարչապետ

1 րոպեի ընթերցում

44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանումը հանրային հստակ և աներկբա պահանջ է. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2020 թվականի 44-օրյա պատերազմի հարվածը առաջին հերթին իր վրա ընդունեց մեր բանակը: Գլուխ խոնարհելով մեր բոլոր զոհերի, մեր բոլոր հերոսների առաջ՝ պետք է արձանագրեմ, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզաբանելը հանրային հստակ և աներկբա պահանջ է: Արդեն իսկ խոսել ենք դրա մասին, որ պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու համար Ազգային ժողովում կստեղծվի քննիչ հանձնաժողով: Այս առումով պետք է ընդգծեմ ինչպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ պատերազմի զոհերի և գտնվելու վայրը անհայտ անձանց հարազատների ներկայացուցիչներին հանձնաժողովի աշխատանքներում ներգրավելու կարևորությունը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներ ասելով պետք չէ նկատի ունենալ միայն ռազմական ասպեկտը: Հարցը ունի բազմաթիվ շերտեր` արտաքին քաղաքականությունից մինչև սոցիալ-հոգեբանական:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում