Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկական շունչ, ձեռագործ արվեստի ու արհեստի հետաքրքիր նմուշներ. Սիսիանում բացվեց պատմության թանգարանի վերանորոգված խանութը

Հայկական շունչ, ձեռագործ արվեստի ու արհեստի հետաքրքիր նմուշներ. Սիսիանում 
բացվեց պատմության թանգարանի վերանորոգված խանութը

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի  պատմության թանգարանում բացվել է հուշանվերների խանութ, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնելու և հիանալու հայկական ձեռագործ արհեստի ու արվեստի գործերով, այլ նաև՝ ձեռք բերելու և վայելելու: Սա մարզերում մեր մշակութային կյանքը զարգացնելու մեծ հնարավորություն է, մեկտեղ՝ տեղի բնակիչներին ոգևորելու և աշխատատեղերով ապահովելու հնարավորություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախաձեռնությունն իրագործվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի թանգարանների և արհեստագործների բաղադրիչների օգնությամբ: Նախագծի գլխավոր նպատակն է ապահովել հայ մշակութային ժառանգության և զբոսաշրջության շարունակական զարգացումը և նորարարական գործունեության շնորհիվ  լրացնել թանգարանների եկամտի աղբյուրները:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Նշենք, որ Խանութի բացման արարողությանը ներկա էր ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին: Նա կարևորեց այս նախաձեռնությունն՝ ընդգծելով, որ այն թանգարանի գործունեությունն ավելի արդյունավետ է դարձնում:

«Սա այն մոդելն է, որն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Իմ Հայաստան» ծրագիրը կիրառում է Հայաստանի սքանչելի մշակութային ժառանգությունն այնպիսի փորձառությունների փոխակերպելու համար, որոնք զբոսաշրջիկներին դրդում են ավելի երկար ժամանակով հանգրվանել մարզերում, ինչպես նաև նպաստում են տեղական համայնքների զարգացմանը, բարգավաճմանը և դիմակայունության բարձրացմանը: Նմանօրինակ խանութները տեղի արհեստագործներին և համայնքներին օգնում են եկամուտ վաստակել և նպաստում են համայնքի տնտեսական աճին ու հենց թանգարանի զարգացմանը: Ես բախտ եմ ունեցել Սյունիքի մարզում և Հայաստանի տարբեր մարզերում լինել մի շարք տեսարժան վայրերում, դրանք իմ ամենաջերմ, ամենավառ  հիշողություններից են, որոնք մշտապես կուղեկցեն ինձ անգամ Հայաստանից մեկնելուց հետո: Ես հպարտ եմ, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը և Ամերիկայի ժողովուրդը իրենց ներդրումն են ունենում՝ Հայաստանում զբոսաշրջության զարգացման  գործում»,- նշեց դեսպան Թրեյսին:

Թանգարանի տնօրեն Թաթուլ Սյունին էլ հավելեց, որ այս նախաձեռնությունը կարևոր մշակութային միջոցառում է ոչ միայն մարզի համար՝ իրազեկության բարձրացման առումով, այլև այցելուի համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում վայելել, սովորել և բովանդակալի հարաբերություն ստեղծել թանգարանի հետ:

Նորաբաց խանութոմ ներկայացված են ձեռագործ արվեստի և արհեստի գործեր, որոնք ստեղծվել են «Իմ Հայաստան» ծրագրի ավելի քան 25 մարզային արհեստագործների կողմից: Նրանք համագործակցել են «Իմ Հայաստան» ծրագրի Արհեստագործների բաղադրիչի հետ՝ տարատեսակ արտադրանք ստեղծելու նպատակով՝ սկսած ավանդական տան համար նախատեսված տեքստիլ արտադրանքից, ընդհանուր կհավորման ապրանքներից ու կավե առարկաներից, մինչև զարդեր, երեխաների համար նախատեսված իրեր, որոնք բոլորն էլ կրում են թանգարանի հավաքածուի ազդեցությունը:

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, իրականացվում՝ Սմիթսոնյան ինստիտուտի կողմից: Ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում:

Գայանե Գաբոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am