«Ալաշկերտ»-ը պարտվեց Շոտլանդիայում Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը հյուրընկալվեց շոտլանդական «Ռենջերս»-ին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսին Հայաստանի չեմպիոնը խաղում էր «երկրորդ» համարով և հիմնականում պաշտպանվում էր: «Ռենջերս»-ի գրոհները հաջորդում էին իրար: Սակայն առաջին կեսի վերջնամասում` երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց «Ռենջերս»-ից Լանդսթրեմը: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով:
«Ռենջերս»-ը շատ ակտիվ մեկնարկեց երկրորդ կեսում և կրկնվեց առաջին կեսի սցենարը` շոտլանդական ակումբը գրոհում էր, «Ալաշկերտ»-ը` երբեմն հակագրոհում: «Ռենջերս»-ից Մորելոսը 67-րդ րոպեին օգտվեց պաշտպանների սխալից և առաջ մղեց իր թիմին: «Ալաշկերտ»-ին չհաջողվեց հետ բերել կորցրածը.«Ռենջերս»-«Ալաշկերտ»` 1:0:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին Երևանում: