Սպորտ

«Ռոմա»-ն հաղթեց «Տրապզոնսպոր»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

1 րոպեի ընթերցում

«Ռոմա»-ն հաղթեց «Տրապզոնսպոր»-ին. Մխիթարյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում «Ռոմա»-ն առաջին խաղում հյուրընկալվեց թուրքական «Տրապզոնսպոր»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսին երկու թիմերն այդպես էլ չօգագործեցին իրենց հնարավորությունները: Երկրորդ կեսի 55-րդ րոպեին, ստանալով Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը, Պելեգրինին բացեց խաղի հաշիվը: «Տրապզոնսպոր»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց 64-րդ րոպեին հավասարեցնել հաշիվը: Բայց «Ռոմա»-ն կարողացավ հաղթել 81-րդ րոպեին Շոմուրոդովի խփած գնդակի շնորհիվ. «Տրապզոնսոպ»-«Ռոմա»` 1:2:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին` Հռոմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում