Հասարակական

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տարածքներն առաջիկայում կընդլայնվեն. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տարածքներն առաջիկայում կընդլայնվեն. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ սահմանապահ զորքերն առաջիկայում ավելի շատ տեղամասեր կընդունեն զինված ուժերից, և սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը:

«Առաջիկայում սահմանապահ զորքերը պետք է ընդլայնվեն, վերափոխվեն և բարեփոխվեն: Սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգը առաջ մղելու մեր նկատառումը և նպատակադրումն է արտահայտում, որովհետև, ինչպես գիտեք, սովորաբար սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որը համարվում է խաղաղ գոտի»,- ասաց Փաշինյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում