Հասարակական

Մարզական վաշտի զինծառայողները պետք է հասնեն հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են վերանայվել

1 րոպեի ընթերցում

Մարզական վաշտի զինծառայողները պետք է հասնեն հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են  վերանայվել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանին։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից տեղեկացնում են, որ Պաշտպանության նսխարարը կարևորել է պետական երկու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը:

Իրականացվող ծրագրերի շարքում Արշակ Կարապետյանն առանձնացրել է ԶՈւ մարզական վաշտի գործունեությունն՝ ընդգծելով, որ այն կշարունակի համալրվել Հայաստանի լավագույն արդյունքներն արձանագրած մարզիկ-զինակոչիկներով։ Միևնույն ժամանակ, նախարար Կարապետյանը շեշտել է, որ պարտադիր պայման է, որ մարզական վաշտում ծառայելու ընթացքում ժամկետային զինծառայողները բարելավեն իրենց կարողությունները, հասնեն մարզական հաջողությունների, այլապես նրանց ծառայության պայմանների հետ կապված որոշումները կարող են վերանայվել։

ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Արշակ Կարապետյանին արդյունավետ փոխգործակցության համար, նշելով, որ այն իր նպաստը կբերի ինչպես զինված ուժերի, այնպես էլ՝ Հայաստանի մարզական կյանքին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում