Հասարակական

Ծովագյուղում բարելավվում է խմելու ջրի մատակարարման համակարգը

1 րոպեի ընթերցում

Ծովագյուղում բարելավվում է խմելու ջրի մատակարարման համակարգը

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում բարելավվելու է խմելու ջրի մատակարարման համակարգը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախահաշվային ընդհանուր արժեքը կազմում է 72 միլիոն 667 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 50 միլիոն 867 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 21 միլիոն 800 հազար դրամը՝ Ծովագյուղի համայնքապետարանը։

Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է:

«Ծրագրով նախատեսված է 4,2 կլիոմետր երկարության ջրատարի կառուցում, ինչի արդյունքում ջրատար ցանցում նվազագույնի կհասցվեն կորուստները, կավելանա մատակարարվող ջրի քանակությունը, կապահովվի մաքուր եւ որակյալ ջրամատակարում։ Ծրագրի շահառու է շուրջ 300 տնտեսություն։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-ներկայացրին Ծովագյուղի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում