Հասարակական

Լուսակունքում կկառուցվի լուսավորության ցանց

1 րոպեի ընթերցում

Լուսակունքում կկառուցվի լուսավորության ցանց

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈԱՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Լուսակունք համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում լուսավորության ցանց կկառուցվի առաջին փողոցի մի հատվածում, 9-րդ եւ 10-րդ փողոցներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 10 միլիոն 858 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 6 միլիոն 514 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 4 միլիոն 343 հազար դրամը՝ Լուսակունքի համայնքապետարանը։

«Լուսավորության ցանցը կկառուցվի 1958 գծամետր երկարությամբ։ երեք փողոցներում կտեղադրվի 66 լուսատու, որոնք կաշխատեն ԼԵԴ համակարգով։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։ Լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ Լուսակունքում իրականացվել են նաեւ 2020 թվականին։ Այս տարվում ծրագրված աշխատանքներն ավարտելուց հետո գյուղի լուսավությունը կապահովվի մոտ 60 տոկոսով»,-ներկայացրեց Լուսակունք համայնքի ղեկավար Խաչիկ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում