Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սիսիանի համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սիսիանի համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել Արթուր Սարգսյանը, ով «Հայաստան» դաշինքի ցուցակով ԱԺ պատգամավոր է ընտրվել հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նրա պաշտպան Էմին Խաչատրյանը:

«Տեղեկացնում եմ, որ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ցանկանալով զբաղվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններից բխող գործունեությամբ, 2021թ. օգոստոսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի ավագանուն ներկայացրել է Սիսիանի համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին դիմում«,- գրել է Խաչատրյանը:

Արթուր Սարգսյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով:

Հուլիսի 17-ին Արթուր Սարգսյանը կալանավորվել է:  Նրան մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասով (պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]