Հասարակական

Արծվանիստում կկառուցվի նոր աղբյուրակապ

1 րոպեի ընթերցում

Արծվանիստում կկառուցվի նոր աղբյուրակապ

ԳԱՎԱՌ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկում են նոր աղբյուրակապի կառուցման եւ խմելու ջրատարի արտաքին ցանցի որոշակի հատվածների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 540 հազար դրամ, որի 63,8 տոկոսը կամ 8 միլիոն 520 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 36,2 տոկոսը կամ 4 միլիոն 20 հազար դրամը՝ Արծվանիստի համայնքապետարանը։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սուսմեդ» ՍՊԸ-ն։

«Ծրագրի իրականացման արդյունքում կավելանա համայնքին մատակարարվող ջրաքանակը, նվազագույնի կհասցվեն ջրատարում առկա կորուստները, միաժամանակ կապահովվի մաքուր եւ որակյալ ջրամատակարարում։ Վնասված հատվածներում մաշված երկաթե խողովակները կփոխարինվեն մետաղապլաստե խողովակներով։ Շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա ընթացքում»,-նշեց Արծվանիստ համայնքի ղեկավար Սամվել Օհանյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում