Հասարակական

Ադրբեջանցիները հեռացրել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները. ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանությունը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցիները հեռացրել են Շուշիի Կերպարվեստի թանգարանի պուրակի քանդակները. ահազանգում է Կովկասյան ժառանգության պաշտպանությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի օկուպացիայից հետո Շուշիի կերպարվեստի թանգարանի Քանդակների պուրակի ցուցանմուշները ապամոնտաժվել և հեռացվել են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության (Caucasus Heritage Watch) կազմակերպությունը:

Կազմակերպությունը հրապարակել է ապրիլի 10-ին և հունիսի 5-ին արված արբանյակային լուսանկարները, որտեղ երևում է, որ ի տարբերություն առաջին պատկերի, երկրորդում 51 քանդակները Շուշիի կերպարվեստի թանգարանի պուրակից բացակայում են:

«Կովկասյան ժառանգության պաշտպանությունը մտահոգված է թանգարանի սեփականությունը հանդիսացող արվեստի այս գործերի վիճակով:

Կովկասյան ժառանգության պաշտպանությունը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին հայտնել առգրավված քանդակների գտնվելու վայրը և տեղեկացնել, թե ինչպես են ապահովելու դրանց հանրայնությունը»,- ասվում է կազմակերպության «Ֆեյսբուք»-ի գրառման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում