Քաղաքականություն

ՔՊ-ն աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հերիքնազ Տիգրանյանին

2 րոպեի ընթերցում

ՔՊ-ն աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Հերիքնազ Տիգրանյանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հերիքնազ Տիգրանյանի կենսագրությունը ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում նշեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են զբաղվածությունը, աշխատանքը, արհեստակցական միությունները, սոցիալական ապահովությունը, հաշմանդամության հիմնահարցերը, ժողովրդավարությունը և դրանց հետ կապված օրենսդրական նախագծերը:

«Բնականաբար, հանձնաժողովի աշխատանքը չի սահմանափակվելու միայն նախագծերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով, այլ կլինեն նաև համապատասխան ոլորտի և ազդագիր համայնքների շահագրգիռ քննարկումներ: Աշխատանքները կկազմակերպվեն հանձնաժողովի շատ ավելի ներառական, որպեսզի նախագծերը սկզբնական կամ մշակման փուլում անցնեն կարգավորման այն հաշվառմամբ, որ հետագայում ազդագիր համայնքը կարողանա ճիշտ գնահատել հիշյալ նախագծերի դրական ազդեցությունը և ակնհայտ լինի կյանքի որակի փոփոխությունը»,- ասաց Տիգրանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում