Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից վարչապետին անունով դիմելու և որակում տալու համար

Աննա Մկրտչյանը հեռացվեց ԱԺ նիստերի դահլիճից վարչապետին անունով դիմելու և 
որակում տալու համար

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի ժամանակ իրավիճակը Ազգային ժողովում լարվեց, քանի որ պատգամավորն իր ելույթում վարչապետին դիմեց անունով և տվեց որակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն  ասաց, որ անջատեն պատգամավորի խոսափողը, այնուհետև հորդորեց, որ պատգամավորը լքի նիստերի դահլիճը, այլապես անվտանգության աշխատակիցները կհեռացնեն նրան.

«Ես տիկին Մկրտչյանին նախազգուշացում տվել էի, այժմ ձեզ հեռացնում եմ մինչև օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից: Դուրս եկեք դահլիճից, հակառակ դեպքում, անվտանգության աշխատակիցները ձեր դուրս կբերեն»,-ասաց Սիմոնյանը:

Պատգամավորը դուրս եկավ նիստերի դահլիճից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]