Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է մանրամասներ ներկայացնել  ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է մանրամասներ ներկայացնել  
ապաշրջափակման գործընթացի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այնպիսի տպավորություն է ստեղծվել, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը տարածաշրջանում խաղաղություն չեն ուզում և ամեն գնով ցանկանում են պատերազմ լինի, բայց իրականում խնդիրը այլ հարթության մեջ է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նշեց, որ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ենթադրում խաղաղության և ապաշրջափակման փաթեթը:

«Ես չեմ հիմնվելու այն առաջարկի վրա, որն Ադրբեջանն է ներկայացնում, որովհետև, բնականաբար, խիստ վերապահումներով եմ մոտենում այդ առաջարկին և´ քաղաքական, և´ քարոզչական տեսանկյունից: Ի վերջո, եթե դուք ասում եք՝ մենք խաղաղություն են ուզում և դրա շուրջ է գործընթացը, դուք պետք է ներկայացնեք առարկայան գործընթացը: Ի՞նչ առաջարկներ կան սեղանին դրված, ո՞րն է այդ փաթեթի բովանդակությունը, որովհետև յուրաքանչյուր ստորակետ, յուրաքանչյուր վերջակետ նշանակություն ունի»,- ասաց Աբրահամյանը:

Պատգամավորը բազմաթիվ հարցեր ունի նաև ապաշրջափակման թեմայի հետ կապված:

«Ասում եք, որ մենք դեմ ենք տարածաշրջանային ապաշրջափակմանը: Մենք ասում ենք ինչի՞ շուրջ է տեղի ունենալու, օրինակ, կոմունիկացիաների բացումը, ինչ գին է այն արժենալու Հայաստանի համար: Ունե՞ք մեկդ փաթեթը, որը կարող եք ներկայացնել և ասել` սա է փաթեթը, «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցություն վերցրեք և գնահատական տվեք»,- եզրափակեց Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]