Հասարակական

Հայաստանում եզդի ժողովրդի նկատմամբ որևէ խտրականություն չկա. Եզդիների ազգային միության նախագահ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում եզդի ժողովրդի նկատմամբ որևէ խտրականություն չկա. Եզդիների ազգային միության նախագահ

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում եզդի ժողովուրդն իրեն զգում է ազատ և անկաշկանդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Եզդիների ազգային միության նախագահ Խդր Հաջոյանը:

«Այստեղ մենք կարող ենք ազատ խոսել մեր իրավունքների պաշտպանության, մեր մշակույթի պահպանման ու զարգացման մասին: Եզդի ժողովրդի նկատմամբ որևէ խտրականություն գոյություն չունի: Եզդիական համայնքը Հայաստանում ապրում, զարգանում ու պահպանում է իր ազգային ավանդույթները»,-ասաց Եզդիների ազգային միության նախագահը:

Խդր Հաջոյանի խոսքով՝ եզդի համայնքն ակնկալում է, որ եզդիների ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանը լինի եզդի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, քանի որ իրենք չունեն պետություն, համապատասխան ներկայացուցիչ ՄԱԿ-ում: Եզդի ժողովրդի նպատակն է միջազգային հարթակներում տեղ հասցնել եղելությունը, այն, ինչ Իրաքում և Սիրիայում կատարվել է եզդի ժողովրդի դեմ՝ ահաբեկիչների կողմից իրականացված ցեղասպանություն, որը ճանաչել են տարբեր միջազգային կառույցներ ու երկրներ, այդ թվում՝ Հայաստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում