Քաղաքականություն

Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ այցելելու հրավերը ստացել է հուլիսի26-ին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսազրույցի ընթացքում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Մոսկվա։ ՌԴ այցելելու հրավերը Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարից ստացվել էր հուլիսի 26-ին, Արշակ Կարապետյանի և Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում։ Հայկական պատվիրակության կազմում են ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Այցի ծրագիրը բավական հագեցած է, նախատեսվում են տարբեր ձևաչափերով մի շարք հանդիպումներ»,- հայտնում են ՊՆ-ից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում