Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ի դեմս Բուլղարիայի Հայաստանն ունենալու է վստահելի և լավ գործընկեր.  Յանևը շնորհավորել է Փաշինյանին

Ի դեմս Բուլղարիայի Հայաստանն ունենալու է վստահելի և լավ գործընկեր.  Յանևը 
շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:

«Ցանկանում եմ օգտվել այս առիթից՝ ընդգծելու Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության, մշակութային և հոգևոր կապերի վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների հետագա ընթացքը կնպաստեն երկրի բարօրությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանի կայունությանը: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան՝ ի շահ հայ ժողովրդի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է շնորհավորական ուղերձում:

Ողջունելով Եվրամիության հետ մոտ հարաբերությունները պահպանելու Հայաստանի քաղաքականությունը՝ Յանևը համոզմունք է հայտնել, որ ի դեմս Բուլղարիայի հայկական կողմն ունենալու է վստահելի և լավ գործընկեր և բարեկամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am