Երևան

Մետրոպոլիտենի «Սուրմալու» կայարանի կառուցման տեխառաջադրանքը հաստատվել է

1 րոպեի ընթերցում

Մետրոպոլիտենի «Սուրմալու» կայարանի կառուցման տեխառաջադրանքը հաստատվել է

Սուրմալուի մետրոյի կայարանի կառուցման համար տեխառաջադրանքն արդեն մշակված է և հաստատվել է մասնագիտական խմբի կողմից:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի ավագանու մարտի 18-ի նիստին այս մասին տեղեկացրեց «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը՝ անդրադառնալով ավագանու անդամ Արման Բաբաջանյանի հարցին՝ Փեթակ-Սուրմալուի հատվածում մետրոյի կայարանի կառուցման վերաբերյալ:   

«Առաջիկայում մրցույթ կունենանք՝ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունը սկսելու համար»,- մանրամասնեց  Բաբայանը։

Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ ընթացիկ տարում կավարտեն ուսումնասիրությունը և հայեցակարգ-նախագծի կազմման աշխատանքները: Զուգահեռաբար՝ ներդրումային ծրագիր է պատրաստվել, որը կներկայացվի կառավարության քննարկմանը՝ շինարարություն իրականացնելու ֆինանսավորումը հաստատելու համար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում