Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վլադիմիր Վարդանյանը համարում է, որ ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծումը կարող է լինել ինքնանպատակ

Վլադիմիր Վարդանյանը համարում է, որ ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողովի 
ստեղծումը կարող է լինել ինքնանպատակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հավատում է ընդդիմության արդար մղումներին՝ Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցում, սակայն կարծում է, որ հանձնաժողովի ստեղծումը կարող է ինքնանպատակ լինել. Պատգամավորն ընդդիմադիր գործընկերներին հորդորեց ակտիվ ներգրավվել արդեն իսկ գործող Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ օգոստոսի 6-ի նիստում:

Վարդանյանն արձանագրեց, որ Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովը գործում է՝ խորհրդարանների նախագահների մակարդակով: «Եթե այդ հանձնաժողովի աշխատանքներն ուզում ենք ակտիվացնել, ապա պետք է  առավել ակտիվ ներգրավվենք այդ հանձնաժողովի աշխատանքների մեջ: Միջհանձնաժողովային շփումների մակարդակով մենք բազմում հանդիպումներ և համատեղ նիստեր ենք ունեցել, համատեղ որոշումների կայացման և իրագործման տեսանկյունից միջխորհրդարանական համագործակցության ֆորմատը չափազանց կարևոր է»,-ասաց նա:

Վարդանյանը նկատեց՝ ընդդիմության առաջարկած հանձնաժողովն, ըստ էության, իր առանձին ոլորտը չի ունենալու: «Շատ դեպքերում Արցախին վերաբերող ֆինանսավարկային կամ քաղաքական հարցերով մենք ստիպված դիմելու ենք գործընկերների այլ հանձնաժողովներից: Շատ դեպքերում կարող է իրավիճակ ստեղծվել, որ ինքնանպատակ է դառնում այդ հանձնաժողովի ստեղծումը»,-ասաց Վարդանյանն ու հավելեց, որ ինքն ինքնանպատակ հանձնաժողով չի ցանկանում տեսնել:

Նա հավելեց՝ հասկանում է խնդրի կարևորությունը, այն, թե ինչքան կարևոր է բոլորի համար շատ ավելի աչալուրջ զբաղել Արցախի հարցերով: «Բովանդակության առումով մենք իրար հետ համաձայն ենք: Ձևի առումով պետք է ընտրենք առավել արդյունավետ ձևը և ընթանանք առաջ»,-ասաց Վարդանյանը:

Նա հավատացրեց, որ հասկանում է ընդդիմության արդար մղումները՝ առավել ակտիվ լինելու և ընդգրկված լինելու Արցախի հարցում, վստահեցրեց, որ իշխանությունն ու նրանք այդ հարցում դաշնակիցներ են, բայց ձևի հետ կապված պետք է  լրացուցիչ քննարկումներ ունենան: Ըստ իշխանության՝ այդ հանձնաժողովի ստեղծում մատնանշվող հարցերը չի լուծում:

«Մենք շարունակում ենք պայքարել և պայքարելու ենք, որպեսզի և Արցախի ժողովուրդն ապահովի իր ինքնորոշման իրավունքը և մենք ունենանք Արցախյան հիմնախնդրի հայանպաստ լուծում»,-ասաց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]