Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները դիմավորեցին Սիմոն Մարտիրոսյանին և Արթուր Դավթյանին

«Զվարթնոց» օդանավակայանում երկրպագուները դիմավորեցին Սիմոն 
Մարտիրոսյանին և Արթուր Դավթյանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 5-ին երկրպագուները դիմավորեցին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերից վերադարձած արծաթե մեդալակիր ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին և բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նրանց հետ նաև Հայաստան են ժամանել ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը և մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանը:

«Արծաթե մեդալը հաղթանակ չէի համարի: Ուզում էի իրոք հաղթանակ լիներ, որ այն նվիրեի պատերազմում զոհված մեր տղաներին: Չստացվեց, իմ օրը չէր», - լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոն Մարտիրոսյանը:

Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  իր նվաճած օլիմպիական բրոնզե մեդալը Հայաստանում առկա պայմանների  համատեքստում հաղթանակ է համարում: «Սա մենակ իմ հաղթանակը չէ, սա բոլորիս հաղթանակն է: Երրորդ տեղը մեր պայմանների համար ոսկե մեդալ եմ համարում: Գիտեք, թե ինչ վիճակում ենք: Սառույցը կոտրվեց և բոլորիս համար հասանելի դարձավ»,- ասաց Դավթյանը:

Օլիմպիական մեդալակիրներին դիմավորելու էին եկել նաև Սիմոն Մարտիրոսյանի և Արթուր Դավթյանի ծնողները, հարազատներն ու բարեկամները, ընկերները, սպորտային մարմնամարզության եւ ծանրամարտի տղամարդկանց հավաքականների բոլոր անդամները: 

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակիչում  Արթուր Դավթյանը հավաքեց 14.733 միավոր և գրավեց երրորդ հորիզոնականը: 

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]