Սպորտ

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց ՕԽ մեկնարկում

1 րոպեի ընթերցում

Տոկիո-2020. Ըմբիշ Արսեն Հարությունյանը պարտվեց ՕԽ մեկնարկում

ՏՈԿԻՈ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը անհաջող մեկնարկեց Օլիմպիական խաղերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ազատ ոճի 57 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում Արսեն Հարությունյանը մրցեց Մոնղոլիայից Բեխբայար Էրդենբատի հետ և պարտվեց 1:6 հաշվով:

Հարությունյանը կշարունակի պայքարը, եթե Մոնղոլիան ներկայացնող մարզիկը հասնի եզրափակիչ:

Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին:

Նույն օրը բռնցքամարտի կիսաեզրափակիչում ռինգ դուրս կգա Հովհաննես Բաչկովը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում