Տարածաշրջանային

Իրանում կայացել Է հոգեւոր առաջնորդի կողմից նոր նախագահի հաստատման արարողությունը

1 րոպեի ընթերցում

Իրանում կայացել Է հոգեւոր առաջնորդի կողմից նոր նախագահի հաստատման արարողությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 3-ին Թեհրանում տեղի Է ունեցել նոր նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսի հաստատման արարողությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը: Արարողության ընթացքում երկրի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին նոր նախագահին հաստատել Է պաշտոնում:

Բացի դրանից, Իրանի ներքին գործերի նախարար Ռահմանի Ֆազլին ներկայացրել Է զեկույց նախագահական ընտրությոնների անցկացման մասին: Ռայիսիի պաշտոնակալությունը տեղի կունենա օգոստոսի 5-ին: Նա հաղթել Է հուլիսի 18-ի ընտրություններում՝ հավաքելով 17,9 միլիոն քվե (շուրջ 62 տոկոս)՝ ընտրողների 48,8 տոկոսի մասնակցության դեպքում: Ռայիսին ի տարբերություն ներկայիս նախագահ Հասան Ռոուհանիի պատկանում Է պահպանողական քաղաքական ճամբարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում