Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Բաքվում 13 հայ ռազմագերի շինծու մեղադրանքներով դատապարտվել է 6-ական տարվա ազատազրկման

Բաքվում 13 հայ ռազմագերի շինծու մեղադրանքներով դատապարտվել է 6-ական 
տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում ավարտվել է ևս 13 հայ ռազմագերիների նկատմամբ հարուցված կեղծ մեղադրանքներով գործի դատավարությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը ռազմագերիներին դատապարտել է 6 տարվա ազատազրկման «դիվերսիոն գործողությունների համար»:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի առաջ էին կանգնել՝ Եղիշե Հովհաննեսի Աստանյանը, Կարեն Արմենի Արամյանը, Տիգրան Մանիկի Ավագյանը, Գրիգոր Գևորգի Գևորգյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը, Գևորգ Սամվելի Մարտիրոսյանը, Ռոբերտ Հովիկի Գևորգյանը, Վաղարշակ Աշոտի Ավետիսյանը, Վոլոդյա Գագիկի Հակոբյանը, Անդրանիկ Սրապի Սուքիասյանը, Անդրանիկ Տիգրանի Մանուկյանը, Գրիգոր Սեյրանի Սաղաթերյանը և Էդուարդ Արմենի Կիրակոսյանը:

Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանավորվածությունները, մասնավորապես` գերիների վերադարձի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի ստորագրված հայտարարության 9-րդ կետում նշված է, որ պետք է իրականացվի  ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձ, ինչպես նաև մահացածների մարմինների փոխանակում, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]