Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ճապոնիան է

Տոկիո-2020. Մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Ճապոնիան է

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեդալների ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը չի փոփոխվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հերթական մրցումային օրվա ավարտից հետո առաջատարը Ճապոնիայի թիմն է: Նրանք ունեն 13 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում Չինաստանի ընտրանին է` 12 ոսկե, 6 արծաթե և 9 բրոնզե: Եվ եռյակի վերջում ԱՄՆ ընտրանին է 11 ոսկե, 11արծաթե և 9 բրոնզե մեդալ:

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:  Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]