Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ խաղում

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 
եզրափակչի երկրորդ խաղում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ,  գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարտվեց աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի երկրորդ դասական պարտիայում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ռուսական Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի դասական երկրորդ պարտիայում Մարտիրոսյանը սպիտակ խաղաքարերով մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ: Երկրորդ պարտիան ավարտվեց Մարտիրոսյանի պարտությամբ:

Քառորդ եզրափակիչի մասնակիցը կորոշվի թայ-բրեյքում:

Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]