Իրավունք

Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարվում է Լոռու, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեսյբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:

«Ուսուցման տևողությունը 5 ամիս է: Ուսման ողջ ժամանակահատվածում կտրվի վարձատրություն` 68.000 ՀՀ դրամի չափով: Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները»,- գրել է Բադասյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում