Քաղաքականություն

Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

1 րոպեի ընթերցում

Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Արմեն Չարչյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում:

«Կարող եմ ասել, որ Արմեն Չարչյանը վերցնելու է պատգամավորական մանդատը»,- ասաց Վարդևանյանը:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարելու որոշում է կայացրել։ Չարչյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում