Չորրորդ զորամիավորման զորամասում անցկացվել է հետևակի մարտական մեքենաներով մասնագիտական պարապմունք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հուլիսի 20-ին անցկացվել է մասնագիտական պարապմունք՝ հետևակի մարտական մեքենաներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարապմունքի ընթացքում ստուգվել են անձնակազմի՝ ռազմական տեխնիկային տիրապետելու և հրաձգություն վարելու կարողությունները: Զինծառայողները սահմանված ժամկետներում կատարել են առաջադրված խնդիրները, հաղթահարել են տեղանքի բարդ պայմանները և խոցել կրակադաշտի թիրախները։