Սպորտ

«Ալաշկերտ»-ը Երևանում զիջեց «Շերիֆ»-ին

1 րոպեի ընթերցում

«Ալաշկերտ»-ը Երևանում զիջեց «Շերիֆ»-ին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը Երևանում հյուրընկալեց մոլդովական «Շերիֆ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղի մեկնարկային րոպեներին թիմերն ակտիվում հակագրոհում էին: Խաղակեսի միջնամասում «Ալաշկերտ»-ն ավելի սուր էր գրոհում, սակայն գրոհների վերջնամասում հստակություն չկար: Թիմերն ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի մեկնարկում «Շերիֆ»-ն ավելի արագ էր և կարողանում էր լուրջ անհանգստացնել «Ալաշկերտ»-ի դարպասապահ Դավիթ Յուրչենկոյին: «Ալաշկերտ»-ը միայն երբեմն հակագրոհում էր: Խաղի 83-րդ րոպեին «Շերիֆ»-ն արագ հակագրոհեց ու բացեց հանդիպման հաշիվը: Աչքի ընկավ Էնրիկե Լուվանորը: Խաղի մնացած մասում հայկական ակումբին չհաջողվեց հետ բերել կորցրածը, և «Ալաշկերտ»-ը պարտվեց նվազագույն հաշվով:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 27-ին Մոլդովայում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում