Արշակ Կարապետյանը կազատվի ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահը ստացել է Արշակ Կարապետյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի առաջարկությունը:
Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Արշակ Կարապետյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի ապրիլի 13-ից: