Սպորտ

Գրոսմայստերներ Մարտիրոսյանը և Մամեդյարովը կմրցեն թայ-բրեյքում. աշխարհի գավաթի խաղարկություն

1 րոպեի ընթերցում

Գրոսմայստերներ Մարտիրոսյանը և Մամեդյարովը կմրցեն թայ-բրեյքում. աշխարհի գավաթի խաղարկություն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական Սոչի քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության հանդիպումները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 3-րդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներից Հայկ Մարտիրոսյանը մրցում է Ադրբեջանի ուժեղագույն շախմատիստ Շահրիյար Մամեդյարովի հետ: Այս զույգի հաղթող պարզ կդառնա թայ-բրեյքում: Գրոսմայստերները տոնել են մեկական հաղթանակ:

Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում