Հասարակական

Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին

1 րոպեի ընթերցում

Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը կգումարվի օգոստոսի 2-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ ԿԸՀ-ն մանդատները գրանցելու արձանագրությունը կկազմի այս շաբաթվա մեջ:

«ԱԺ առաջին նիստը կլինի դրանից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը»,-նշեց ԿԸՀ քարտուղարը՝ առանց կոնկրետ օր նշելու:

ԱԺ առաջին նիստի օրը կհայտարարի ԿԸՀ նախագահը՝ արձանագրությունը կազմելուց հետո:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հունիսի 20-ին: Ընտրությունների արդյունքներում ՍԴ-ում վիճարկել էր 4 քաղաքական ուժ՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները: ՍԴ-ն հուլիսի 17-ին հրապարակել էր իր որոշումը՝ ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում