Հասարակական

ՀՀ ՊՆ-ն հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական տեղեկատվական սադրիչ գործողության մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ-ն հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի հերթական տեղեկատվական սադրիչ գործողության մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվական սադրիչ գործողություն է համարում Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն առ այն, որ հուլիսի 15-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից իբր կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որ սկսել է ապատեղեկատվություն տարածել գրեթե ամենօրյա ռեժիմով, այսօր նույնպես ձեռնպահ չի մնացել տեղեկատվական սադրիչ գործողություններից։

Մասնավորապես, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 15-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները Գեղարքունիքի մարզի մարտական հենակետերից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել։ Հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում, իրականացնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում