Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանը ողջունել է ազգային ավիաընկերության ստեղծման համաձայնագրի ստորագրումը

Փաշինյանը ողջունել է ազգային ավիաընկերության ստեղծման համաձայնագրի 
ստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Էյր Արաբիա» ավիաընկերության խորհրդի նախագահ Շեյխ Աբդուլլահ Բին Մոհամադ Ալ Թանիին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը կարևորել է հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիա»-ի միջև հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Վարչապետի պաշտոնակատարը գոհունակությամբ է նշել, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և ավիաընկերության միջև  մի քանի ամիսների սերտ ու հետևողական բանակցությունների արդյունքում հնարավոր է դառնում կյանքի կոչել այս հավակնոտ ծրագիրը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունն իր գործիքակազմերով պատրաստ է օժանդակել ավիաընկերության արդյունավետ գործունեությանը, ինչը կնպաստի ուղևորահոսքերի ընդլայնմանը, նոր ներդրումների ներգրավմանը, զբոսաշրջության զարգացմանն ու քաղաքացիներին ավիացիոն ոլորտում ժամանակակից և որակյալ ծառայությունների մատուցմանը:

Ըստ աղբյուրի՝ «Էյր Արաբիա»-ի տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը, նոր ուղղություններով ավիաչվերթների կազմակերպումը նոր ազդակ կհաղորդվի հայկական ավիացիոն շուկայի զարգացմանը: Նրա խոսքով՝ իրենք Երևանը դիտարկում են որպես ավիահաղորդակցության ընդլայնման հետաքրքիր հնարավորություն: Ավիաընկերությունը գործելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ սակագներով՝ մատուցելով բարձրակարգ ծառայություններ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը հաջողություններ է մաղթել ավիաընկերության գործունեությանը և նշել, որ ՀՀ քաղաքացիները ցածր սակագներով ավիահաղորդակցության կազմակերպումը դիտարկում են որպես ճանապարհորդության և մատուցվող ծառայությունների ընտրության ավելի լայն հնարավորություն:    

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենը և «Էյր Արաբիա»-ի ղեկավարությունը ներկայացրել են նախատեսվող ծրագրերն ու հետագա քայլերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]