Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում ստացվել է 314 զանգ

Արցախի նախագահի աշխատակազմի 119 թեժ գծին անցած շաբաթվա ընթացքում 
ստացվել է 314 զանգ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին հուլիսի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 314 զանգ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Զանգերի մեծ մասը վերաբերել է վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրին, բնակարաններով ապահովման և վնասված տների վերանորոգման, կորցրած գույքի դիմաց փոխհատուցման տրամադրման, տեղահանված անձանց խնդիրներին:

Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի աշխատակիցները կատարել են 118 հետզանգ` իրազեկման, խորհրդատվության, խնդիրների վերհանման  և այլ նպատակներով:

Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով: Աշխատանքային ռեժիմն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:00 - 18:00-ն։

Սոցիալական բնույթի հարցերով ցանկալի է զանգահարել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության թեժ գծին՝ 114 կարճ հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am