Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ՊՆ-ն հայտնում է Բաքվի հերթական ապատեղեկատվության մասին. ՀՀ ԶՈՒ-ն իրականացնում է միայն հակազդելու գործողություններ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է Բաքվի հերթական ապատեղեկատվության մասին. ՀՀ ԶՈՒ-ն 
իրականացնում է միայն հակազդելու գործողություններ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն է տարածում, հաղորդելով, թե հուլիսի 7-ին, ժամը 13:40-ի սահմաններում, հայկական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանագոտու ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հայտարարության մեջ։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը չեն խախտել»,- հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ըստ աղբյուրի՝ հայկական ստորաբաժանումները, անհրաժեշտության դեպքում իրականցնում են միայն հակառակորդին հակազդելու գործողություններ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]