Մարզային

Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները բացել են Երևան-Գյումրի մայրուղին

1 րոպեի ընթերցում

Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները բացել են Երևան-Գյումրի մայրուղին

ԳՅՈՒՄՐԻ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի բնակիչները բացել են Երևան-Գյումրի մայրուղին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Շիրակի մարզի Ազատան և Բենիամին գյուղերի բնակիչները հուլիսի 5-ին, ժամը 15:00 սկսած՝ փակել էին Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ պահանջելով լուծել ոռոգման ջրի հարցը։

Մարզի մի քանի գյուղերի բնակիչներ նախորդ շաբաթ նույն պահանջով կրկին փակել էին ճանապարհը, որը բացվել էր հարցի լուծման խոստումից հետո:

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։ Առաջիկայում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը կայցելի Շիրակի մարզ:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում