Հասարակական

Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի 5 բնակչի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց»

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Իսահակյան գյուղում կենդանիների շրջանում սիբիրյան խոցի հայտնաբերված դեպքերի առնչությամբ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից կատարվել է նմուշառում այդ բնակավայրի 7 բնակչից։ Նրանցից 5-ի մոտ հաստատվել է «սիբիրյան խոց» ախտորոշումը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև:

Ըստ աղբյուրի՝ հուլիսի 2-ի դրությամբ Գեղարքունիքի և Շիրակի մարզերում, ընդհանուր առմամբ, հաստատվել է սիբիրյան խոցի 8 դեպք: Հիվանդները հոսպիտալացված են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Մարտունու բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության և թեթև, նրանք ստանում են անհրաժեշտ բուժում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում