Հասարակական

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները

2 րոպեի ընթերցում

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հուլիսի 1-ին ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքի նկատմամբ տեսչական մարմնի լիարժեք վերահսկողության դրույթները։ Այս կապակցությամբ համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության տնօրեն Էդուարդ Կիրակոսյանն ու ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը տեղեկացնում է, որ կողմերը պարտավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և մինչև հուլիսի 9-ը մշակել ու հրատարակել համապատասխան ձեռնարկ`գործատուներին անհրաժեշտ իրազեկում ապահովելու համար։

Նոր դրույթների համաձայն` տեսչական մարմինը, օրենքով նախատեսվածից բացի, այսուհետ վերահսկողություն է իրականացնելու նաև աշխատանքային պայմանագրերի կնքման կարգի պահպանման, աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր աշխատանքային պայմանագրի բացակայությամբ աշխատանքների (անօրինական աշխատանք) դեպքերի նկատմամբ:

Նորույթը վերաբերում է նաև աշխատաժամանակի և հանգստի տևողությունների պահպանմանը, օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում աշխատավարձի հաշվարկմանը, վնասի հատուցման ենթակա գումարների ժամանակին վճարումներին, կոլեկտիվ պայմանագրերով նախատեսված պարտավորությունների կատարմանը:

Ակնկալվում է, որ հրատարակվող ձեռնարկը կնպաստի աշխատանքային փոխհարաբերությունների հստակեցմանն ու պատշաճ կարգավորմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում