Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Երիտասարդ ըմբիշ Լյովա Գևորգյանը հաղթելով ադրբեջանցուն` դարձել է Եվրոպայի չեմպիոն

 Երիտասարդ ըմբիշ Լյովա Գևորգյանը հաղթելով ադրբեջանցուն` դարձել է 
Եվրոպայի չեմպիոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբիշամարտի երիտասարդական թիմի անդամ Լյովա Գևորգյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` գերմանական Դորտմունդ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասրադների առաջնության 125 կգ քաշային կարգի եզրափակիչում Լյովա Գևորգյանը մրցեց Այդին Ահմադովի հետ` առավելության հասնելով 11:0 հաշվով:

Ավելի վաղ Սերգեյ Սարգսյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, իսկ Լևիկ Միքայելյանը` արծաթե մեդալակիր:

Եվրոպայի առաջնության Հայաստանը մասնակցում էր հետևյալ կազմով` կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Լևիկ Միքայելյանը, 65 կգ Տիգրան Ղազարյանը, 70 կգ Նարեկ Հարությունյանը, 74 կգ Մուշեղ Մկրտչյանը, 79 կգ Կնյազ Իբոյանը, 92 կգ Սերգեյ Սարգսյանը, 125 կգ Լյովա Գևորգյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]