Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ ԼՂ բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ. Պուտին

Ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ ԼՂ բնակիչները շահագրգռված չեն 
հակամարտության շարունակմամբ. Պուտին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պուտինն ասել է, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի բնակիչները շահագրգռված չեն հակամարտության շարունակմամբ:

«Եթե մենք բոլորս խաղաղ եւ համերաշխ ապրենք, պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքը բարելավելու համար ոչ միայն անվտանգության ոլորտում, այլեւ ընթացիկ կյանքում՝ ընտանիքների գոյության, տնտեսական, սոցիալական զարգացման տեսակետից, ինչի կարիքը Ղարաբաղում ապրող մարդիկ շատ ունեն, այդ դեպքում մշտապես տագնապի մեջ ապրելը, որ զինված հակամարտությունը կվերսկսվի, անհնար է լինելու: Դա հասկանում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարները»,- նշել է Պուտինը:

ՌԴ նախագահի խոսքով` Լեռնային Ղարաբաղում խնդիրները կուտակվել են և շատ են, դրանք կապված են ենթակառուցվածքների վերականգնման հետ, սահմանների սահմանազատման և սահմանագծման հետ, հատկապես այն տարածքներում, որտեղ պետական սահմաններ ըստ էության երբեք չեն եղել:

«Հիմա այդ աշխատանքը ընթացքի մեջ է:  Մենք ստեղծել ենք հատուկ եռակողմ խումբ, որում ընդգրկված են Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը, և ամեն ինչ կանենք, որպեսզի նորմալ հարաբերություններ հաստատվեն  տարածաշրջանում: Այս աշխատանքների հասցեատերերն, անշուշտ, լինելու  են Լեռնային Ղարաբաղի բնակիչները։ Ցանկանում եմ մտածել, որ այդպես էլ կլինի, չնայած բոլոր դժվարություններին, որոնք հավաքվել են տասնամյակներ շարունակ»,- եզրափակել է Պուտինը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]