ՀՀ ՊՆ-ն հայտարարել է Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում զորակոչիկների կարողությունների առավել արդյունավետ օգտագործման նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2021թ․ ամառային զորակոչի ենթակա զորակոչիկները կարող են մասնակցել «1991» ստորաբաժանման Արհեստական բանականության խմբում ծառայության անցնելու համար մրցույթին՝ հետևյալ ուղղություններից մեկով․
- մեքենայականուսուցում,
- տվյալներիճարտարագիտություն,
- տվյալներիվերլուծությունևվիճակագրություն։
«Մրցույթինմասնակցելուցանկությունունեցողզորակոչիկներըկարողենգրանցվել1991.mil.am կայքում,կամ դիմել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ մինչև ս.թ. հուլիսի 10-ը ներառյալ:
Հարցերիհամարգործումէէլ.փոստ՝ ai.1991@mil.am,հեռախոս՝1-28»,- նշված է հայտարարության մեջ: