Հասարակական

Ոռոգման ջրի խնդրի պատճառով գյուղացիները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

1 րոպեի ընթերցում

Ոռոգման ջրի խնդրի պատճառով գյուղացիները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոռոգման ջրի խնդիրը լուծելու պահանջով մի քանի ժամ է՝ դժգոհ գյուղացիները Հովտամեջ գյուղի մոտ փակել են Արմավիր-Երևան ճանապարհը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց խոսքով՝ մեկ շաբաթ է՝ ոռոգման ջուրը կտրել են, և իրենք չեն կարողանում ջրել այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը:

Գյուղացիները նշում են, որ վճարել են վարձերը, պարտք ու պահանջ չունեն, սակայն նման խնդրի առաջ են կանգնել:

Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ «էջմիածին» ՋՕԸ գործադիր տնօրեն Արամ Սարգսյանը, որն արդարացի համարեց նրանց հուզմունքը: «Երկու օր ջուր չկա, և պատճառը վթարն է: Մալաթիայի հատվածում հենց երեք օր առաջ վթար է եղել, որի հետևանքով ջուրը լցվում է բնակարաններ, մանկապարտեզներ: Երեք օր է՝ շինարարական աշխատանքներ են կատարվում: Մինչև օրվա վերջ կավարտվեն աշխատանքները, և ջուրը կլինի»,-հավատացրեց Սարգսյանը:

Բողոքի ակցիային մասնակցում են Արմավիրի մարզի տարբեր գյուղերի ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում